Microsoft-ը վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ փոխում է ստանդարտ տառատեսակը

Galstyan Julya
Technologies
Published in
May 8, 2021

Microsoft- ը հայտարարել է, որ ցանկանում է հաջորդ տարի փոխել Calibri տառատեսակը գրասենյակային ծրագրերի համար և օգտվողներին առաջարկում է ընտրել նոր տարբերակ:

Նախորդ ստանդարտ տառատեսակը՝ Calibri-ն, նախատեսված էր Microsoft Office փաթեթի բոլոր գրասենյակային ծրագրերում, ներառյալ Word տեքստերի խմբագրիչի համար:

Որպես Calibri-ին փոխարինող, ընկերությունը թողարկել է հինգ նոր տառատեսակ. Դրանք բոլորը sans serif են և ունեն տարբեր ոճեր, ներառյալ ավանդական և ժամանակակից: Դրանցից մեկի համար դիզայներները ոգեշնչվել են գերմանական ճանապարհային և երկաթուղային ցուցանակներից:

Այսպիսով՝ առաջարկվում է հինգ նոր տառատեսակ՝ Bierstadt, Grandview, Seaford, Skeena և Tenorite։

Microsoft-ն այսօրվանից սկսում է արձագանքներ հավաքել այս հինգ նոր տառատեսակների վերաբերյալ. Դրանք արդեն հասանելի են Microsoft 365-ի վերջին թարմացումներում: Ընկերությունը կընտրի ամենատարածված տարբերակը և այն կհարմարեցնի գրասենյակային հավաքածուին 2022 թվականին:

--

--