Ո՞վ է Ռաֆայել Իսրայելյանը

NewMag

Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո էր, որ 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանը ծնունդ առավ որպես Առաջին Հանրապետություն և անկախացավ։ Այսօր մենք կարող ենք այցելել Սարդարապատ, կարող ենք գտնվել հենց ճակատամարտի վայրում։

1968 թվականին հիմնադրվեց հուշահամալիրը, որի ճարտարապետն է Ռաֆայել Իսրայելյանը։ Նրա թոռը՝ Արամ Ղանալանյանը, ով նույնպես պապի մասնագիտությունն է կրում, պատմում է՝ «Տարբեր երկրների համալսարաններում կրթություն ստանալուց հետո, պապս տեղափոխվեց Հայաստան, որովհետև նա ուզում էր ստեղծագործել իր հայրենիքի համար։ Հայրենասիրությունն էր, որ նրան մղեց վերադառնալ և այստեղ աշխատել»։

Շուրջ 75 կառույցների հեղինակ է Ռաֆայել Իսրայելյանը, յուրաքանչյուրը՝ չկրկնվող։ Սարդարապատի հուշահամալիրը բացառիկ է իր ծավալատարածական լուծումներով, հոյակերտ ծավալով, ներքին և արտաքին մանրազնին մշակմամբ: Արամ Ղանալանյանը երախտապարտ է Սարդարապատի թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանին, քանի որ նրա նախաձեռնությամբ այս տարի Սարդարապատում կտեղադրվի պապիկի՝ Ռաֆայել Իսրայելյանի կիսանդրին։

Հեղինակ՝ Միլենա Բարսեղյան։