«Էկոկրթությունը Հայաստանում». հանդիպում ուսանողների հետ

Eco-education in Armenia: meeting with students | Экологическое образование в Армении: встреча со студентами

(English text below/ Русский текст ниже)

«Կենաց ծառ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը, ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի հետ համատեղ, մայիսի 3-ին իրականացրեց «Էկոկրթությունը Հայաստանում» խորագրով հանդիպում, որը միտված էր բարձրացնել ուսանողների ներգրավվածությունը էկոկրթության ոլորտում, ինչպես նաև իրենց համար բացահայտելու ապագա կամավորական և, ինչու ոչ, աշխատանքային հնարավորությունները:

Լիտտա Մուրադյան (Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոն) և Կարինե Դանիելյան («Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա)

Միջոցառմանը բնապահպանական կրթության ոլորտում իրենց փորձով կիսվեցին «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիան (Կարինե Դանիելյան), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը (Լիտտա Մուրադյան), «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը (Քրիստինե Հովսեփյան) և «Կենաց ծառ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը (Մարիա Անտոնոսյան):

Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորներ տ-ն Ն.Սոլոգուբը (ձախից) և տ-ն Ն.Նաումենկոն (աջից)

Ուսանողների հետ հանդիպմանը անակնկալ կերպով ներկա գտնվեցին նաև Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորներ տիկին Նաումենկոն և տիկին Սոլոգուբը, ովքեր մեծ հետաքրքրությամբ ծանոթացան Հայաստանում տեղի ունեցող բնապահպանական կրթության աշխատանքներին և նորարարություններին, ինչպես նաև ցանկություն հայտնեցին հետագայում ավելի մանրամասն ուսումնասիրելու վերոնշյալ կազմակերպությունների գործունեությունը:

ՀՊՄՀ-ի ուսանողները՝ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի տպագրանյութերով

Իսկ միջոցառման ավարտին Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան տիկին Սադոյանը իր հերթին քաջալերեց բոլոր ուսանողներին առանց վարանելու օգտվել ընձեռնված հնարավորությունից և ակտիվորեն ներգրավվել հասարակական գործունեության մեջ:

Ռուզաննա Սադոյան, ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան

Ըստ ներկա գտնվողների արձագանքի՝ հանդիպումը օգտակար գտնվեց թե՛ ուսանողների, թե՛ ներկա գտնվող կազմակերպությունների համար:

«Կենաց ծառ» ՀԿ-ը իր խորին շնորհակալությունն է հայտնում ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետին և անհամբեր սպասում մեր հետագա համատեղ նախաձեռնություններին:


On the 3rd of May, the “Tree of Life” environmental non-governmental organization, in cooperation with the Faculty of Biology, Chemistry and Geography of the Armenian State Pedagogical University (ASPU) hold a meeting “Eco-education in Armenia”, which was aimed to raise students’ involvement in eco-education, as well as reveal their future volunteer and also employment opportunities.

“For Sustainable Human Development” Association (Karine Danielyan), Acopian Center for the Environment, American University of Armenia (AUA), (Litta Muradyan), “ATP” Charitable Foundation (Kristine Hovhannisyan) and “Tree of Life” environmental NGO shared their experiences in the field of environmental education.

By coincidence, professors Mrs. Sologub and Mrs. Naumenko from Belarusian State Pedagogical University joined the event, who got acquainted with the work and innovations in environmental education in Armenia, as well as they expressed their interest in thoroughly studying the activity of the above-mentioned organizations.

At the end of the event, Mrs. Sadoyan — the Dean of the Faculty of Biology, Chemistry and Geography — in her turn encouraged all the students to take without any hesitation this opportunity of being actively involved in social activities.

According to the participants, the meeting was useful for both students and organizations.

The “Tree of Life” NGO would like to express its profound gratitude to the Faculty of Biology, Chemistry and Geography, ASPU and looks forward to our further cooperation.


Общественная экологическая организация “Древо жизни”, совместно с факультетОМ биологии, химии и географии Армянского государственного педагогического университета, 3-го мая провела встречу “Экологическое образование в Армении”, нацеленную наповышение интереса студентов в сфере экологического образования, а также для выявления возможных волонтерских и рабочих вакансий.Во время мероприятия своим опытом в сфере экологического образования поделились: ассоциация “Ради стабильного человеческого развития” (Карине Даниелян), Экологический центр «Акопян» Американского университета Армении (АУА), (Литта Мурадян), Благотворительный фонд “Эй Ти Пи” (Кристине Овсепян) и экологическая общественная организация “Древо жизни” (Мария Антоносян).

По приятному совпадению, на встрече со студентами присутствовали профессора Белорусского государственного педагогического университета госпожа Науменко и госпожа Сологуб, которые с большим интересом ознакомились с работами экологического образования и инновациями происходящими в Армении, а также выразили желание в будущем более подробно изучать деятельность выше указанных организаций.

А по окончании мероприятия декан факультета биологии, химии и географии госпожа Садоян в свою очередь призвала всех студентов без колебания воспользоваться предоставленной возможностью и активно влиться в общественную деятельность.

По мнению присутствующих, встреча была полезна как для студентов, так и для присутствующих организаций.

Общественная организация “Древо жизни” выражает свою глубокую благодарность факультету биологии, химии и географии Армянского государственного педагогического университета и с нетерпением ожидает наших дальнейших совместных инициатив.