Ինչպե՞ս ստանալ անվճար ինտերնետ և աշխատել Wimedia-ի հետ

Harutyun Nahapetyan
Wimedia
Published in
2 min readApr 26, 2019

Դու ունես սրճարան, գրախանութ, մարզասրահ կամ մեկ այլ հանրային վայր, որտեղ մարդիկ օգտվում են ինտերնետից, ուրեմն` Wimedia-ի առաջարկը հենց քեզ համար է:

Wimedia-ն անվճար ինտերնետ կապը դարձնում է հասանելի ամենուր, որտեղ կա դրա կարիքը:

Գրանցիր քո հանրային վայրը և ստացիր անվճար ինտերնետ հենց հիմա:

Անվճար ինտերնետ ստանալու պարզ քայլերը.

Հանրային վայրի այցելուն նախքան Wimedia wi-fi կապին միանալը դիտում է կարճ գովազդային նյութ, իսկ Wimedia -ն այդ գովազդից եկած շահույթը կիսում է հանրային վայրի հետ:

Աշխատելով Wimedia-ի հետ և ստանալով հետադարձ եկամուտ` հանրային տարածքի ինտերնետ կապը դառնում է միանգամայն անվճար, քանի որ եկած շահույթով հնարավոր է դառնում մարել ինտերնետի համար նախատեսված ծախսը:

Wimedia-ն բոլորովին անվճար հանրային վայրերում տեղադրում է նոր և հզոր սարքավորումներ՝ բարելավելով արդեն առկա ինտերնետ կապի որակը:

Ընկերությունը հոգ է տանում իր գործընկերների հարմարավետության մասին, կատարում պրոֆիլակտիկ աշխատանքներ, սպասարկում և դրա համար հավելյալ վճարներ չի պահանջում

Wimedia-ի Հետ Աշխատելու Առավելությունները.

  1. Wimedia-ի գործընկերները ստանում են անվճար վիճակագրություն.
  • հաճախորդների մուտքերի քանակի
  • ցանցում առկա հաճախորդների
  • նոր և մշտական հաճախորդների մասին

2. Արհեստական բանականությամբ օժտված հարթակի միջոցով հնարավորություն է ընձեռնվում հաճախորդներին ցույց տալ թիրախավորված գովազդներ:

3. Գովազդատուի ցանկության դեպքում ընկերությունը կարող է անցկացնել նույնիսկ առցանց հարցումներ:

4. Wimedia-ն Wi-Fi-ից օգտվելու համար ինտերնետ օգտատերերից անձնական տվյալներ և գումար չի պահանջում:

Wimedia-ն նպատակ ունի հասնել Երևանի յուրաքանչյուր անկյուն, հանրային վայրերում ինֆորմացիա ստանալը և փոխանակելը դարձնել էլ ավելի մատչելի ու հարմար:

Շատ շուտով Wimedia-ն իր անվճար Wi-Fi կապը կհասցնի նաև ՀՀ մարզեր և տուրիստական ակտիվ գոտիներ:

Կիսվիր, եթե դուր եկավ նյութը, որ մյուսներն էլ կարդան :)

--

--