Ամենատարածված 52 SEO տերմինները իրենց բացատրությամբ

Լինելով SEO մասնագետ, մենք շատ հաճախ կարող ենք հանդիպել այս տերմիններին և ինչքան էլ լինենք փորձառու այս ոլորտում՝ հնարավոր է ժամանակ առա ժամանակ մոռանանք այս կամ այն տերմինի ճշգրիտ բացատրությունը։

Ես առանձնացնել եմ ամենաշատ կիրառվող 52 SEO տերմինները, որոնք օգտակար կարող են լինել և սկսնակ, և փորձառու մասնագետների համար։

Գնացինք!

Բաժանորդագրվիր իմ բլոգին այս հղմամբ և ամեն շաբաթ ստացիր թարմ մարքեթինգ քոնթենթի քո բաժինը։

1․ 301 տեղափոխություն (301 redirect)

Նախ, հասկանանք, թե ի՞նչ է redirect կոչվածը։ Redirect տեղի է ունենում այն դեպքում, երբ դուք այցելում եք մի վեբ էջ և ավտոմատ տեղափոխվում մեկ ուրիշը (այլ հղումով):

Կա տեղափոխության երկու տարբերակ. ժամանակավոր և մշտական։

Ակնհայտ տարբերություն օգտատիրոջ տեսանկյունից չկա, բայց պատկերն այլ է որոնողական համակարգերի դեպքում։

301-ը համարվում է մշտական տեղափոխություն։ Այն տեղեկացում է որոնողական համակարգին, որ այն վեբ էջը, որը վերջինս ցանկանում է դիտարկել, մշտական փոխել է իր հասցեն (URL-ը), որը նշանակում է, որ այն դիրքերը որ տվյալ վեբ էջը արդեն ունի որոնողական համակարգի էջում (SERP), պետք է տեղափոխել նոր տեղափոխված հասցեի վրա։

2. Alt տեգ (Alt tag)

AltHTMLIMG tag-ի ատրիբուտ է համարվում։ IMG tag-ը թույլ է տալիս վեբ էջերում ցուցադրել նկարներ։

Alt տեգը (կամ ատրիբուտը) այն տեքստն է, որը ցուցադրվում է այն ժամանակ, երբ նկարը էջում հնարավոր չէ ցույց տալ։ Այդպիսի դեպք կարող է պատահել այն ժամանակ, օրինակ, երբ նկարի ֆիզիկական ֆայլը ջնջվել է։

Եկեք տեսնենք, թե ի՞նչ տեսք ունի IMG tag-ը․

<img src=”apple.jpg” alt=”picture of an apple” />

Alt տեգերը SEO-ի համար իմաստային նշանակություն ունեն։ Google-ը կամ այլ որոնողական համակարգ չի կարող հասկանալ, թե ի՞նչ է պատկերված վեբ էջի նկարի վրա, բայց այն կարող է կարդալ նրա alt տեգը։ Սա շատ լավ միջոց է որոնողական համակարգին ներկայացնել, թե ինչ է պատկերված նկարի վրա։

3. Հղման տեքստ (Anchor text)

Յուրաքանչյուր հղում ունի երկու հիմնական էլեմենտ։ Դրանցից մեկը հենց հղումն է (link) իսկ երկրորդը նրա վրա գրված տեքստը։

Հղման տեքստը հենց հղումի վրա երևացող տեքստն է։

Օրինակի համար, դիտարկենք այս հղումը. Medium-ի գլխավոր էջ։

Մեր դեստինացիայի էջը https://www.medium.com-ն է, իսկ հղման տեքստը՝ <<Medium-ի գլխավոր էջ>>-ը ։

Հղման տեքստերը SEO-ի համար մեծ նշանակություն ունեն։ Այն ժամանակ, երբ կփորձեք հղումներ ստանալ այլ կայքերից դեպի ձեր կայք, փորձեք հղման տեքստի վրա դնել համապատասխան բանալի բառ, որով ցանկանում եք լավացնել ձեր դիրքերը որոնողական համակարգերում։

4. Ետ-հղում (Backlink)

Ետ-հղումը հենց այն հղումն է, որը տեղադրված է այլ կայքից դեպի ձեր կայք։

Ամեն դեպքում, թույլ տվեք այս տերմինը շատ չօգտագործել հայալեզու ։Ճ

Backlink-ները համարվում են SEO-ի ամենակարևոր էլեմենտներից մեկը։ Եթե ունենաք շատ backlink-եր բարձր հեղինակություն ունեցող կայքերից, ապա կունենանք ավելի մեծ շանսեր` ձեր դիրքերը որոնողական համակարգերում առաջխաղացնելու համար։

5. Սև SEO (Black hat SEO)

Ինչպես ցանկացած ոլորտ, այնպես էլ SEO-ն ունի իր մութ գործիքները։

Մութ են համարվում այն բոլոր SEO ռազմավարությունները, որոնք կարող են կրել մանիպուլատիվ բնույթ կամ որոշակի ժամանակահատվածում վնասեն կայքը, իսկ ամենավատ սցենարի դեպքում՝ կարող են պատժվել որոնողական համակարգերի կողմից և այլևս չունենան դիրքեր գրավելու շանսեր։

Նման ռազմավարություններից և քայլերից միշտ անհրաժեշտ է խուսափել և հետևողական լինել, որպեսզի կայքը զերծ մնա նման վնասներ կրելու ռիսկերից։

6. Do-follow և No-follow հղումներ

SEO աշխարհում կա հղումների երկու տարբերակ՝ do-follow և no-follow:

Վերջիններս HTML-ի հղումների ատրիբուտներ են։

Եկեք քննարկենք այս հղումների երկու օրինակ․

  1. <a hrefs = “https://www.medium.com> Do Follow</a>
  2. <a hrefs = “https://www.medium.com rel=”nofollow”> No Follow</a>

Առաջին օրինակում հղումը համարվում է do-follow, իսկ երկրորդում no-follow:

Սրանց տարբերությունն այն է, որ եթե այլ կայքից ունենաք do follow հղում, ապա այն կլինի ազդակ որոնողական համակարգերի համար՝ կայքի դիրքերը առաջխաղացնելու միտումով։

Իսկ no-follow հղումների դեպքում այդ ազդակը չի փոխանցվում որոնողական համակարգերին, բայց դա չի նշանակում, որ no-follow հղումներ ընդհանրապես պետք չէ ունենալ։ Այս մասին ավելի մանրամասն կխոսենք այլ նյութի մեջ։

7. Կայքի դոմեն և հոսթինգ (Domain and Hosting)

Դոմենը ձեր ունիկալ հասցեն է համացանցում։ Օրինակ, Facebook սոցցանցի դոմենը facebook.com-ն է։

Հոսթինգը այն տեղն է, որտեղ ձեր կայքը պահպանվում է համացանցում։ Վեբկայք ունենալու համար պարտադիր պետք է ունենալ և հոսթինգ, և դոմեն։

8. Կրկնօրինակ քոնթենթ (Duplicate content)

Եթե ձեր կայքում ունեք տարբեր էջեր, որոնք պարունակում են նույն կամ գրեթե նույն քոնթենթը, ապա դա նշանակում է, որ դուք ունեք կրկնօրինակ քոնթենթ։

Կրկնօրինակ քոնեթնեը SEO-ում կարող է վատ անդրադառնալ ձեր կայքի <<առողջության վրա>> և նպաստել դիրքերի անկմանը։

Որոնողական համակարգերը չեն սիրում նմանատիպ կայքերին և շատ հաճախ հնարավոր է պատժեն նրանց (գցեն դիրքերը ներքև)։

Պատկերացնենք, որ ունեք բլոգ, որտեղ կան կատեգորիաներ և tag-եր հոդվածների համար։ Շատ հավանական է, որ իմաստային նմանություն ունեցող կատեգորիաների և tag-երի քոնթենթը լինի շատ նման, կամ ամբողջովին նույնը։ Նշվածը կրկնօրինակ քոնթենթի վառ օրինակ է։

9. Բանալի բառեր (Keywords)

Բանալի բառերը դրանք այն բառերը կամ բառակապակցություններն են, որոնք ներառված են SEO կարևորություն ունեցող վեբ էջերում։ Հենց այդ բառերը կամ բառակապակցությունները որոնելով էլ, օգատերերը գտնում են համապատասխան SEO օպտիմալացված էջերը։

Օրինակ, ենթադրենք, որ գրում ենք հոդված՝ <<ֆեյսբուք մարքեթինգի>> մասին և ցանկանում ենք, որպեսզի մարդիկ որոնողական համակարգերում <<ֆեյսբուք մարքեթինգ>> բառը որոնելով գտնեն մեր հոդվածը։ Վերջինս էլ համարվում է տվյալ նյութի այն բանալի բառը, որով ցանկանում ենք ունենալ դիրքեր որոնողական համակարգերում։

10. Բանալի բառի խտությունը (Keyword density)

Բանալի բառի խտությունը այն թիվն է, որը ներկայացնում է թե ինչ հաճախականությամբ է այդ բանալի բառը ներկայացված քոնթենթի մեջ։

Այն հաշվարկելու համար անհրաժեշտ է բանալի բառի հանդիպելու քանակը բաժանել ընդհանուր քոնթենթում առկա բառերի քանակի վրա և ստացվածը բազմապատկել 100-ով։ Օրինակ, եթե ստանաք 2.1, ապա կնշանակի որ բանալի բառի խտությունը ձեր քոնթենթում 2.1% է։

Քոնթենթի մեջ խորհուրդ է տրվում բնական կերպով մի քանի անգամ ներառել այն բանալի բառը, որով ցանկանում եք գրավել դիրքեր որոնողական համակարգում։ Եվ, բնականաբար, խոսքը չափավոր քանակության մասին է։ Այսինքն, պետք է այնպես անել, որ SEO օպտիմալացումը չխանգարի ձեր քոնթենթի բնական լինելուն։

11. Բանալի բառերի լցոնումներ (Keyword stuffing)

Նկատած կլինեք, որ ցանկացած լեզվում կան բառեր, որոնք ավելի հաճախ են օգտագործվում, քան մնացածը։ Օրինակ, հայերենում հետևյալ բառերը՝ <<որ>>, <<եթե>>, <<այսինքն>>, <<ուրեմն>> կամ նմանատիպ բառերը ավելի շատ են կիրառվում, քան, օրինակ <<հոսանք>>, <<նկարիչ>>, <<գրատախտակ>> բառերը։

Բանալի բառերի լցոնումներ ասելով հասկանում ենք այն, որ մի բանալի բառը արհեստականորեն շատ է կիրառվում քոնթենթի մեջ, որը խրախուսելի չէ որոնողական համակարգերի տեսանկյունից։

Ամեն ինչ պետք է անել, որպեսզի SEO-ն և բնական քոնթենթը իրար չխանգարեն, որովհետև որոնողական համակարգերի bot-երից հետո՝ իրական մարդիկ են կարդում ձեր քոնթենթը։ Եվ, եթե այն լինի արհեստական բնույթի, նույն բոտերը այնպես կանեն, որ հաջորդ անգամ ձեր քոնթենթը ունենա ավելի ցածր դիրքեր որոնողական համակարգերի արդյունքների էջերում (SERP):

12. Latent Semantic Indexing (LSI)

LSI կոչվածը կարևոր ազդակներից մեկն է որոնողական համակարգերի համար։

Երբ որոնողական համակարգը ուսումնասիրում է ձեր էջը, այն բացի հիմնական բանալի բառի վրա ուշադրություն դարձնելուց ուսումնասիրում է նաև դրան համարժեք/հոմանիշ այլ բառեր։ Եթե bot-ին հաջողվում է գտնել նմանատիպ բառեր կամ արտահայտություններ, ապա ձեր էջը կարող է ավելի լավ դիրքերում հայտնվել։

LSI բանալի բառեր են համարվում են հիմնական բանալի բառին հոմանիշ կամ համարժեք բառերը։

Օրինակ, եթե պատրաստել եք էջ, որը թիրախավորում է <<օնլայն ռեստորան>> բանալի բառը, ապա ցանկալի է ունենալ LSI բանալի բառեր ձեր էջում, ինչպիսիք են <<ուտել>>, <<նախաճաշել>>, <<պիցցա>> և այլն։

Դրանք այն բառերն են, որոնք ձեր էջի կոնտեքստում բնական կերպով կարող են օգտագործվել։

13. Հղումների կառուցում Link building

Հղումների կառուցումը ամենահայտնի տերմիններից մեկն է համարվում SEO աշխարհում։ Սա հենց այն գործընթացն է, որի շնորհիվ ձեր կայքը ունենում է հղումներ այլ կայքերից։

Ի դեպ, նշեմ, որ հղումների կառուցումը ցանկացած SEO ռազմավարության ամենակարևոր մեխերից է։ Եվ լավ դիրքեր ունեցող էջ ունենալու համար անհրաժեշտ է ունենալ հղումներ բարձր հեղինակություն ունեցող կայքերից։

14. Մետա նկարագրություն (Meta description)

Մետա նկարագրությունը կարճ տեքստ է, որը տեսանելի է միայն որոնողական համակարգի արդյունքների էջում:

Երբ օգտատերը որոնում է ինչ-որ բանալի բառ, որոնողական համակարգը կատարում է խորը ուսումնասիրություն հասկանալու համար, թե ո՞ր կայքի արդյունքն է համապատատխանում բանալի բառին։ Ամեն կայքի համար որոնողական համակարգը ցույց է տալիս վերնագիր և կարճ նկարագրություն։

Երբ որոնողական համակարգը կարողանում է գտնել համապատասխանություն՝ բանալի բառի և տվյալ կայքի քոնթենթի միջև, ապա այն ցույց է մետա տեքստի նկարագրության հատվածում կտեսնի հենց կայքի մետա նկարագրությունը։ Հակառակ դեպքում, շատ հավանական է, որ օգտատերը տեսնի ինչ-որ կտոր՝ կայքի քոնթենթից։

Սա նշանակում է, որ հարկավոր է թիրախավորել այնպիսի բանալի բառեր, որոնք հաստատ կհամապատասխանեն ձեր կայքի քոնթենթին։

15. Մետա բառեր Meta keywords

Մետա բառերը բանալի բառերի կամ բառակապակցությունների ցանկ են իրենցից ներկայացնում, որոնք օգտագործվում են որոնողական համակարգերի կողմից։

Այսօր SEO աշխարհը խոսում է այն մասին, որ որոնողական համակարգերը այդքան էլ ուշադրություն չեն դարձնում մետա բառերի առկայությանը։

Բայց հարկ եմ համարում նշել այն, որ մետա բառեր նշելը ոչ մի կերպ չի կարող խանգարել ինչ-որ բանի, եթե իհարկե չնպաստի դիրքերի բարձրացմանը։

16. Off-page և On-page SEO

Off page և On page SEO-ն տարբերվում են իրարից նրանով, որ Off page գործողությունները կատարվում են տրված կայքից դուրս, իսկ On page-ի դեպքում՝ օպտիմալացվում է հենց կայքը՝ ինչ-որ արդյունքներ գրանցելու համար։

Օրինակ, հղումների կառուցելը, այլ կայքերում նյութեր հրապարակելով հիմնական կայքին հղումներ տալը համարվում են Off page SEO-ի գործողություններ, իսկ գրված քոնթենթի մեջ բանալի բառեր ներառելը, կայքի արագության օպտիմիզացիան և նմանատիպ գործողությունները՝ On page SEO:

Բաժանորդագրվիր իմ բլոգին այս հղմամբ և ամեն շաբաթ ստացիր թարմ մարքեթինգ քոնթենթի քո բաժինը։

17. Organic search

Դուք կատարում եք օրգանական որոնում, երբ Google-ում կամ այլ որոնողական համակարգում գրում եք ինչ-որ բանալի բառ։

19. Օգանական որոնման արդյունքներ (Natural search results)

Երբ կատարում եք որոնում Google-ում, որոնման արդյունքները ներկայացվում են երկու ձևով․ գովազդներ և օրգանական արդյունքներ։

Գովազդների կողքին գրված է լինում <<Ad>> բառը և նրանց կարող եք հանդիպել որոնման արդյունքի էջի վերին կամ ստորին հատվածներում։

Պարտադիր չէ, որ բոլոր որոնումները ունենան գովազդային արդյունքներ։

Օրգանական են համարվում այն արդյունքները, որոնք ոչ թե գումարի դիմաց են հայտնվել որոնման էջում, այլ SEO օպտիմալացման հետևանքով գրավել են տարբեր դիրքեր։

20. PageRank

PageRank-ը առաջին ալգորիթմն է, որը ստեղծել է Լարրի Փեյջը (Google-ի համահիմնադիրներից մեկը):

Ոչ ոք 100%-ով վստահ չէ, թե այն ինչպես է աշխատում և հայտնի չեն այն գործողությունները, որոնք անելով կայքը կունենա ավելի բարձր PageRank:

Չնայած հստակ ռազմավարություն չկա PageRank-ը բարձրացնելու համար, բայց մասնագետները պնդում են, որ հղումների կառուցումը նպաստում է դրա բարձրացմանը։ Ինչքան շատ հղում ունենաք այլ բարձր հեղինակություն ունեցող կայքերից, այնքան մեծ է հավանականությունը ունենալ բարձր PR։

PageRank-ը չափվում է 0–10 սանդղակով։

21. Robots.txt

Robots.txt-ն տեքստային ֆայլ է, որի առկայությունը անչափ կարևոր է SEO-ի համար։ Այն տեղեկացնում է որոնողական համակարգերին, թե ձեր կայքի որ էջերը հասանելի չեն նրանց համար։

Որոնողական համակարգերի համար որոշ էջերի հասանելիությունը փակելը սկզբում կարող է թվալ տարօրինակ, բայց այն միաժամանակ շատ օգտակար է ձեր կայքի համար։

Օրինակ, այդ ֆայլի մեջ կարող եք ներառել այն բոլոր էջերը, որոնք նախատեսված են կայքը խմբագրելու համար և ուղղակի իմաստ չկա, որպեսզի որոնողական համակարգը ցույց տա ադմինիստրատորի համար պատրաստված էջերը որպես արդյունք։ Դրա համար անհրաժեշտ է ուղղակի տեղադրել դրա հղումը robots.txt ֆայլի մեջ։

22. Որոնողական համակարգ (Search engine)

Որոնողական համակարգը այն կայքն է, որտեղ համապատասխան բանալի բառեր գրելով կարող եք գտնել արդյունքներ համացանցից։ Որոնողական համակարգերը ծրագրեր են և նրանց բուն նպատակը` համապատասխան ալգորիթմի կիրառմամբ օգտատերերին համացանցից լավագույն արդյունքները ներկայացնելն է։

Ալգորիթմները հստակ ներկայացված չեն ոչ մի տեղ և SEO մասնագետները միայն կարող են ենթադրություններով և այլ մանսագետների փորձը հաշվի առնելով ամրապնդել դիրքերը որոնողական համակարգերում։ Եվ ամենամեծ որոնողական համակարգը աշխարհում համարվում է Google-ը։

23. Որոնողոական համակարգերի մարքեթինգ (Search Engine Marketing-SEM)

SEM-ը որոնողական համակարգերի մարքեթինգն է։ Այն իրականացվում է կամ SEO-ի միջոցով (օրգանական որոնումներ) կամ էլ վճարելով դիրքերի համար (Google ads):

24. Որոնողական համակարգերի օպտիմալացում (Search engine optimization-SEO)

SEO-ն որոնողական համակարգերի օպտիմալացման գործընթացն է։

Ճիշտ SEO-ի շնորհիվ ձեր կայքի դիրքերը կարող են բարձրանալ վերև թիրախավորված բանալի բառերի համար։

SEO-ով զբաղվելուց անհրաժեշտ է հոգ տանել և On-page և Off-page SEO-ի մասին։

25. Որոնողական համակարգի արդյունքների էջ (Search engine results page)

SERP-ը որոնողական համակարգի արդյունքների էջն է:

Այստեղ ներկայացվում են որոնումներից ստացված օրգանական և գովազդային արդյունքները։

26. Spider (crawler, bot, robot)

Spider-ը որոնողական համակարգի մի գործիք է, որը ուսումնասիրում է համացանցում առկա կայքերը, ստուգում է նոր կայքերի առկայությունը, նրանց համապատասխանությունը թիրախավորված բանալի բառերին և համապատասխան ազդակները հետ փոխանցում որոնողական համակարգին։

27. Սպիտակ SEO (White hat SEO)

Սպիտակ SEO-ն այն քայլերի կիրառման հաջորդականությունն է, որը չի խախտում որոնողական համակարգի ոչ մի կանոն և ուղղված է օրգանական տարբերակներով կայքի դիրքերի բարելավմանը։

Այդ քայլերին ու ռազմավարություններին տեղյակ լինելու համար խորհուրդ է տրվում ուսումնասիրել հայտնի SEO բլոգերը և կայքերը։

28. XML կայքի քարտեզ (XML sitemap)

XML sitemap-ը ֆայլ է (սովարաբար ունենում է sitemap.xml անվանումը):

Վերջինիս գլխավոր նպատակը որոնողական համակարգին տվյալ կայքի բոլոր վեբ էջերի ներկայացումն է URL-երի տեսքով։

XML sitemap ունենալը կարող է նպաստել նրան, որ որոնողական համակարգը ավելի արագ ինդեքսավորի ձեր էջը և բարձրացնի դիրքերը։

29. Google Ads

Google Ads-ը Google-ի գովազդային պլատֆորմն է, որի միջոցով գովազդատուները տեղադրում են իրենց գովազդները համապատասխան բանալի բառերի համար։

30. Bounce Rate

Bounce rate-ը կայքի այցելուների այն տոկոսն է կազմում, ովքեր այցելել են կայքի ցանկացած էջ և դուրս են եկել առանց մեկ այլ էջ գնալու։

Bounce rate-ի տոկոսը տարբերվում է կախված ոլորտից և բնագավառից։ Եվ որքան ցածր է կայքի bounce rate-ը, այդքան ավելի լավ կայքի համար։

Ըստ Google-ի, bounce rate-ը ազդակ չէ SEO-ի համար, բայց շատ լավ է ունենալ ցածր bounce rate: Դա կնշանակի, որ ձեր թիրախավորումը և ստեղծած քոնթենթը համապատասխանում են իրար։

31. Բրենդային բանալի բառ (Branded Keyword)

Երբ օգտատերը որոնողական համակարգում ներմուծում է ընկերության անվանումը, այն կոչվում է բրենդային բանալի բառ։

Օրինակ, <<facebook>>-ը բանալի բառը բրենդային է, որովհետև այն ներկայացնում է հենց Facebook ընկերության անվանումը։

32. Կոտրված հղում (Broken Link)

Կոտրված է համարվում այն հղումը, որը տանում է դեպի 404 սխալի էջ։

Հղումները կարող են կոտրվել են այն ժամանակ, երբ կայքը օֆլայն է դառնում, էջը հեռացվում է կայքից կամ հղման դեստինացիան փոխվում է առանց համապատասխան տեղափոխություն կատարելու (redirect)։

33. Կանոնիկալ հղում (Canonical URL)

Canonical հղումը դա HTML-ի էլեմենտ է, որը դրվում է հղման մոտ, երբ մի քանի հղում կարող են ունենալ նմանակ քոնթենթ՝ կրկնօրինակ քոնթենթից խուսափելու համար։

34. Click Bait

Click bait է համարվում այն քոնթենթը, որը միտված է մարդկանց ՝ վերնագրերի վրա սեղմելուն և հիմնականում նման քոնթենթի պարունակությունը չի համապատասխանում վերնագրին։ Այն հաճախ համարվում է Spam քոնթենթ:

Բաժանորդագրվիր իմ բլոգին այս հղմամբ և ամեն շաբաթ ստացիր թարմ մարքեթինգ քոնթենթի քո բաժինը։

35. Կոնվերսիա (Conversion)

Կոնվերսիան օգտատիրոջ կամ կայքի այցելուի կատարած գործողության արդյունքն է կայքում։ Կոնվերսիա կարող է համարվել՝

  • Վճարում կատարելը,
  • Օնլայն Form լրացնելը,
  • Ինչ-որ բան կայքից ներբեռնելը,
  • Ձեր newsletter-ին բաժանորդագրվելը և այլն։

36.Կոնվերսիայի տոկոս (Conversion Rate)

Կոնվերսիայի տոկոսը convert եղած օգտատերերի տոկոսն է։

Օրինակ, եթե ձեր կայք երեկ այցելել է 100 հոգի և 50 հոգի convert է եղել, ապա ձեր կայքի այդ օրվա կոնվերսիայի տոկոսը 50% է։

Այսինքն, ինչքան բարձր կոնվերսիայի տոկոս, այդքան ավելի լավ ձեր բիզնեսի համար։

37. Կոնվերսիայի Տոկոսի Օպտիմալացում (Conversion Rate Optimization-CRO)

Կոնվերսիայի տոկոսի օպտիմալացումն այն պրոցեսն է, որի հաջողության դեպքում բարձրանում է կայքի կոնվերսիայի տոկոսը։

38. Crawler

Crawler-ը ծրագիր է, որը որոնողական համակարգերն օգտագործում են համացանցը ուսումնասիրելու համար։

Որոնողական համակարգերի bot-երը այցելում են վեբ էջեր, որպեսզի հավաքեն ինֆորմացիա տարբեր կայքերի մասին և փոխանցեն այն որոնողական համակարգին։

39. Disavow

Եթե դեպի ձեր կայք եկող հղումները ցածր որակի են և ունեն սպամի բնույթ, ապա դրանք կարող են վատ անդրադառնալ ձեր կայքի <<առողջության>> վրա։

Դրա համար Google-ը ունի Google Disavow Tool կոչվածը, որի միջոցով դուք կարող եք ավելացնել այդ հղումները տեքստային ֆայլի մեջ և տալով Google-ին տեղեկացնել, որ պետք չէ հաշվի առնել այդ հղումները դիրքերը որոշելու ժամանակ։ Եթե Google-ին այդ մասին չտեղեկացնեք, հնարավոր է ունենաք դիրքերի անկումներ։

40. Dwell ժամանակ (Dwell time)

Որոնման արդյունքի վրա սեղմելուց հետո մինչև ետ՝ դեպի որոնողական համակարգ վերադառնալու ժամանակահատվածը կոչվում է Dwell ժամանակ։

Կարճ dwell ժամանակը նշանակում է, որ օգտատիրոջ կողմից որոնված բանալի բառը և ձեր քոնթենթը չեն համապատասխանում իրար։

41. Featured Snippet

Որոշակի որոնումների դեպքում, հիմնականում՝ հարցերի, Google-ը օրգանական արդյունքներում օգտատիրոջը ցույց է տալիս առանձին բլոկ։

Այդ բլոկը կարող է պարունակել նշված հարցի պատասխանը և օգտատերը կարող է տեսնել այն առանց կայք այցելելու։

Այդ բլոկը կոչվում է featured snipped կամ հաճախ անվանվում է որպես 0-րդ դիրքում գտնվող արդյունք։

42. Google RankBrain

Google RankBrain-ը համարվում է գիգանտ որոնողական համակարգի ամենախոշոր թարմացումներից մեկը, որը պաշտոնապես հրապարակվել է 2015թ.-ի հոկտեմբեր ամսին։

RankBrain-ի ալգորիթմի հետ Google-ը իր ալգորիթմին ավելացրել է մեքենայական ուսուցման տեխնոլոգիան, որը նաև համարվում է դիրքեր գրավելու հիմնական երրորդ ազդակը։

Այսինքն, մեքենայական ուսուցումը կիրառելով, Google-ը ուսումնասիրում է օգտատերերի գործողությունները յուրաքանչյուր բանալի բառի համար և հաջորդ անգամ դիրքեր ընտրելուց՝ հիմնվում է նախորդ օգտատերերի կարծիքների հիման վրա․ եթե նախորդ օգտատերերը այդքան էլ գոհ չեն եղել տրված արդյունքից (կարճ ժամանակահատված են անցկացրել կայքում, միանգամից վերադարձել են ետ որոնողական համակարգ), ապա հաջորդ անգամ շատ հավանական է որ Google-ն այլևս ցույց չտա այդ կայքի էջերը որոնողական համակարգերում։

43. Google Search Console

Google Search Consol-ը Google-ի առաջարկած SEO գործիքներից է, որը թույլ է տալիս տեսնել, թե ի՞նչ խնդիրներ ունի տվյալ կայքը, ինչպե՞ս օպտիմալացնել այն ՝ավելի արագ լինելու համար և նաև ներառում է ինֆորմացիա այն մասին, թե որ բանալի բառերով են օգտատերերը հայտնվում կայքում։

44. Guest Posting

Guest Posting-ը հայտնի հղումներ կառուցելու ռազմավարություն է, որը իրենից ներկայացնում է քոնթենթի հրապարակում այլ կայքերում (համապատասխան բիզնեսի ոլորտին), որտեղ տեղադրվում է հղում տվյալ բիզնեսի կայքին։

45. Ինդեքսավորված էջ (Indexed Page)

Այն էջը, որը հայտնաբերվում է որոնողական համակարգի bot-ի կողմից, կոչվում է ինդեքսավորված էջ։

Այսինքն, երբ էջը ինդեքսավորվում է, այն ունի հնարավորություն հայտնվելու որոնողական համակարգի արդյունքների էջում։

46. Բանալի բառերի ուսումնասիրություն (Keyword Research)

Բանալի բառերի ուսումնասիրությունն այն գործընթացն է, որի արդյունքում հայտնաբերվում են բանալի բառեր՝ հետագայում դրանց շուրջ քոնթենթ կառուցելու նպատակով։

Այդ գործընթացը իրականացվում է SEO գործիքների միջոցով։

47. Լենդինգ էջեր (Landing Page)

Լենդինգ են համարվում այն էջերը, որոնք ստեղծվել են կոնվերսիայի տոկոսը մեծացնելու և կոնկրետ ուղղվածության քոնթենթը՝ օգտատերերին ներկայացնելու նպատակով։

48. PPC (Pay Per Click)

PPC-ն գովազդի այն տեսակն է, որը օտագործվում Google-ում՝ վճարովի քլիքեր ստանալու նպատակով։

Այսինքն, գովազդատուն կարող է թիրախավորել անհրաժեշտ երկրները, բանալի բառերը և Google-ը նրանից գումար կգանձի միայն այն դեպքում, երբ օգտատերը քլիք անի իր գովազդներից մեկի վրա։

PPC հապավումը բացվում է որպես pay-per-click՝ վճարիր-քլիքի-համար։

49. Դիրք գրավելու ազդակ (Ranking Factor)

Դիրքավորման ազդակը այն կոմպոնենտն է, որի առկայության դեպքում, հավանականությունը որոնողական համակարգում դիրքերի ամրապնդման կամ բարձրացման համար՝ ավելանում է։

Ըստ հայտնի մարքեթոլոգների կանխատեսումների, կա 200-ից ավել Google-ի դիրքավորման ազդակ, որոնց առկայության դեպքում հնարավոր է ավելի լավ դիրքեր ունենալ Google-ում։

50. Return on Investment (ROI)

Ներդրումից ստացած վերադարձը՝ SEO գործողություններից ստացված արդյունքն է։

Այն հաշվարկվում է հետևյալ կերպ․ օրգանական որոնումներից ստացված եկամուտը բաժանվում է ընդհանուր ներդրման գումարի վրա և բազմապատկվում 100-ով։

51. User-Generated Content (UGC)

UGC-ի տիպին դասվում այն քոնթենթը, որը ստեղծվել է հենց օգտատերերի կողմից։ Այն կարող է ունենալ վիդեոյի, բլոգ հոդվածի, մեկնաբանության կամ կարծիքի ֆորմատ։

UGC հապավումը բացվում է որպես User Generated Content՝ օգտատերերի կողմից ստեղծված քոնթենթ։

52. Հղման պարամետր (URL Parameter)

Հղման պարամետրը այն արժեքն է, որը ավելացվում է հղումի վերջում՝ հասկանալու համար, թե եկող այցելությունների հոսքը ո՞ր կայքից է։

https://www.medium.com/example-article-url/utm_source=facebook&utm_medium=paid_ad&utm_campaign=fb_paid_ad

SEO տերմինների աղբյուրներն են՝ SearchEngineJournal-ը և Newinternetorder-ը։

Ի՞նչ SEO ռազմավարություն ես կիրառում։ Որո՞նք են ըստ քեզ ամենակարևոր ազդակները Google-ում դիրքերի ամրապնդման համար։

Կիսվիր այդ մասին մեկնաբանություններում և չմոռանաս կիսվել այս նյութով սոցցանցերում։

Ինձ կարող ես հետևել նաև Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում և Linkedin-ում։

Բաժանորդագրվիր իմ բլոգին այս հղմամբ և ամեն շաբաթ ստացիր թարմ մարքեթինգ քոնթենթի քո բաժինը։

--

--