Illustration by Pavelas Laptevas

4 խորհուրդ դիզայներներին․ ինչ անել կարանտինին

Masha Hayrapetyan
Braind.am
Published in
3 min readApr 17, 2020

--

Իրականում արտակարգ իրավիճակն արտակարգ հնարավորություն է մեզ բոլորիս՝ սկսնակ և ոչ այնքան դիզայներների, համար, որ վերջապես աշխատենք մեր այն սքիլերի վրա, որոնցում թերանում էինք, ավելացնենք նորերը կամ նոր ծրագրեր սովորենք։ Էլ երբ կարող էիք ձեզ թույլ տալ այքան ժամանակ հատկացնել ամենատարբեր թութորիալներ նայելուն, թույն մասնագետների լեկցիաները, վիդեոներն ու փոդքաթները լսելուն ու նայելուն։ Ստեղծված իրավիճակում ու մեր ժամնակաշրջանում ահավոր շատ են հնարավորությունները դիզայներների համար սովորելու ու աճելու այնքան, ինչքան հաստատ չէիք աճի ակադեմիաների ու համալսարանների պատերի ներսում։ Ու քանի որ սպեկտրն իրոք շատ լայն է՝ թե ինչով կարելի է զբաղվել, որ ձեզ օգուտ կբերի հետագա նախագծերում աշխատելիս, առանձնացրել ենք մի քանի խորհուրդ Բրեինդի թիմից դիզայներներին․

Կարգի բերեք ձեր պորտֆոլիոները

Առհասարակ ցանկացած դիզայների համար շատ կարևոր է ունենալ պորտֆոլիո և ցանկալի է, որ այն լինի միշտ թարմացրած։ Ես միշտ ինքս ինձ ասում էի «ժամանակ ունենամ՝ պորտֆոլիոս թարմացնեմ»։ Հիմա իսկական ժամանակն է կարգի բերելու, միգուցե և 0-ից հավաքելու պորտֆոլիոն։ Եթե կարողանաք պորտֆոլիոյի ափդեյթը դարձնել ձեր ամենօրյա աշխատանքի մի մասը, դա իդեալական կլինի։

Պատկերացրեք հավաքում եք ձեր սենյակը, ինչպե՞ս կվարվեիք։ Սկզբից կտեսնեիք՝ ինչ ավելոդ իրեր կան, կազատվեիք դրանցից, հետո կսկսեիք դասավորել այն ամենը, ինչ օգտագործում եք և պետքական է։ Միգուցե նկատեիք, որ օրինակ՝ հարդարանքի պարագաների համար դարակ չունեք և գնեիք կամ միգուցե ինքներդ կառուցեիք մի փոքրիկ դարակ։ Նույնն էլ պորտֆոլիոների հետ է, ազատվեք բոլոր այն պրոյեկտներից որոնք այլևս ակտուալ չեն, արխիվացրեք կամ առհասարակ ջնջեք դրանք։ Կամ միգուցե դուք կատարելագործվել եք տարիների ընթացքում, այնինչ ձեր պորտֆոլիոն հինն է մնացել։ Ավելացրեք նոր պրոյեկտները, որոնք երկար ժամանակ է ուզում եք հրապարակել, և միգուցե դարակնե՞ր էլ ավելացնեք։ Ես ինքս վերջերս իլյուստրացիաներին սկսել եմ ավելի շատ ժամանակ տրամադրել, սկսեցի հրապարակել Dribbble.com-ում, մինչ այդ ոչ մի ձև ժամանակ չէի ունենում։ Այժմ փորձում եմ շաբաթական գոնե մի shot հրապարակել։

Ի դեպ ես մեկ հատ dribbble invite ունեմ, կարող եք գրել ինձ և ուղարկել ձեր պորտֆոլիոն այս account-ին

Կարդացեք կամ գրեք բլոգ փոստեր

Ես նման սովորություն ունեմ, որ առավոտյան նստում եմ գործը սկսելու, միշտ առաջին կայքերը, որ բացվում են, Behance ու Dribbble-ն են, վերջերս իրանց ավելացել է նաև Medium.com-ը։ Այն ժամանակ, երբ դեռ կառանտինը չէր սպառնում մեզ, ես իմ ափդեյթ նորություններ լսելու, կամ հետաքրքիր թեմաներով քննարկումներ ունենալու ամբողջ հույսը դնում էի թիմակիցներիս ու ընկերներիս վրա, հիմա դա ինչ-որ չափով բարդացել է։ Դրա համար շատ կարևոր է ամենօրյա օրակարգին ավելացնել ինչ-որ ժամանակահատված, որ տրամադրվի բլոգ պոստեր կարդալուն և ինչու չէ, նաև ինքներդ կարող եք ինչ-որ հետաքրքիր բլոգ-պոստ գրել։ Ես սովորաբար կարդում եմ հենց Medium.com-ի հոդվածներից, բայց դե իրականում, ինչն է շատ՝ բլոգերն են։

Նոր հմտություններ ձեռք բերեք

Հիմա սովորականից շատ էներգիա ու ժամանակ է կուտակվել, այնպես որ իդեալական ժամանակն է ինչ-որ նոր բան սովորելու։ Իսկ սովորել միշտ է պետք։ Վերջերս շատ օնլայն ուսուցման հարթակներ անվճար են դարձել, կամ զեղչվել են։ Մի քանի օր առաջ Skillshare-ում գրանցվեցի․ ի դեպ առաջին 2 ամիսը ամբողջովին անվճար է ու հնարավորություն ունես մասնակցել ցանկացած դասընթացի։ Ես արդեն սկսել եմ Adobe Fresco-ով ու գրաֆիկական պլանշետով դասընթացը Lisk Feng-ի հետ ։Սա իհարկե տարբերակներից մեկն է, կան շատ ուրիշ օնլայն ուսուցման հարթակներ։ Որպեսզի ականջի հետև չգցեք, կամ սկսեք ու հետո կեսից թողնեք, կարող եք օրվա ընթացքում ժամ որոշել ու միշտ դասընթացին մասնակցել այդ ժամանակահատվածում։ Նման կերպ շուտով նոր հմտություններ ձեռք բերելը կդառնա սովորություն, կյանքի մի մաս։

Եղեք ափ-թու-դեյթ

Ինչքան էլ շատ ոլորտներ դանդաղել են, ինչ-որ ոլորտներ առհասարակ չեն գործում կապված աշխարհի ժամանակակից դրության հետ, միևնույնն է, դիզայնը միշտ մնում է ակտուալ։ Նկատել եմ նույնիսկ հակառակը, ավելի շատ են սկսել հրապարակվել նոր պրոյեկտներ, պորտֆոլիոները ակտիվացել են, արդեն վերը նշված պատճառներով։ Հիմա շատ ավելի կարևոր է հետևել դիզայնի թրենդերին, նոր ավելացվող պրոյեկտներին, հասկանալու համար թե ինչ ուղղությամբ է գնում դիզայնի ոլորտը, չէ՞ որ ամբողջ աշխարհը արմատապես փոխվում է, իսկ դիզայնը աշխարհի վիզուալ հաղորդակցման գլխավոր գործիքն է։ Մի քանի էջերոց կիսվենք, որ ձեզ ափ-թւ դեյթ կպահեն Ինստագրամի ֆիդը սքրոլ անելիս․

Design Milk

Branding Design

The Dieline

Fubiz

World Brand Design

The Design Kids

Ու հա, չմոռանաք Abstract-ի նոր սեզոնը նայել։

Հեղինակներ՝ Անի Թարջումանյան, Մաշա Հայրապետյան

--

--